Իսպանական «Խետաֆեն» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնակատար Խոսե Բորդալասի հետ պայմանագիր կնքելու մասին: Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
59-ամյա մասնագետն ավարտված մրցաշրջանի վերջնամասում նշանակվել էր «Խետաֆեի» մարզիչի պաշտոնակատար, օգնել էր թիմին պահպանել տեղը Լա լիգայում:
Հիշեցնենք, որ Բորդալասը «Խետաֆեն» գլխավորել է նաև 2016-2021 թվականներին:


