Logo

«Խոսակցություններն անիմաստ են, քանի դեռ մայիսը չէ». Քեյնը` «Ոսկե գնդակի» մասին

22:41 / 03.04.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը չի ցանկացել մրցաշրջանի այս հատվածում գնահատել «Ոսկե գնդակը» նվաճելու իր շանսերը, հաղորդում է Bayern & Germany-ն:

««Ոսկե գնդակը» նվաճելու մեծ շանսեր կունենա այն ֆուտբոլիստը, որը կնվաճի շատ տիտղոսներ: Բոլոր խոսակցություններն անիմաստ են, քանի դեռ մայիսը չէ: Ամռանն էլ կանցկացվի Աշխարհի ակումբային առաջնությունը»,- ասել է Բունդեսլիգայի գլխավոր ռմբարկուն:

«Բավարիան» մոտ է Գերմանիայի չեմպիոնական տիտղոսին, իսկ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում հասել է քառորդ եզրափակիչ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ