Խորվաթիայի ազգային հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերջին տուրում կամային հաղթանակ տարավ Չեռնոգորիայի դեմ խաղում և յուրահատուկ ցուցանիշ գրանցեց:
Արդեն 17-րդ րոպեին Զլատկո Դալիչի գլխավորած թիմը պարտվում էր 2 գնդակի տարբերությամբ: Ազգային թիմում 150-րդ խաղն անցկացրած Իվան Պերիշիչը և Քրիստիան Յակիչը հետագայում վերականգնեցին հաշվի հավասարությունը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ «Տորինոյի» 28-ամյա կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը կամային հաղթանակ պարգևեց «Շախմատայիններին»:
Սա Խորվաթիայի հավաքականի պատմության մեջ առաջին դեպքն էր, որ թիմը 2 գնդակի տարբերությամբ պարտվելու պայմաններում կարողացել է հաղթել:
8 խաղում վաստակած 22 միավորով Դալիչի գլխավորած թիմն առաջին տեղը գրավեց L խմբում և նվաճեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


