Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականն ընկերական խաղում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի ազգային թիմին և հաղթեց 3-0 հաշվով:
Դուբլ գրանցեց գերմանական «Վոլֆսբուրգի» հարձակվող Լովրո Մայերը, մեկ գոլ էլ խփեց «Ռիեկայի» կիսապաշտպան Մարկո Պաշալիչը:
Զլատկո Դալիչի գլխավորած թիմը հունիսի 8-ին ընկերական խաղում կհյուրընկալվի Պորտուգալիայի հավաքականին: Խորվաթները Եվրո-2024-ում կմեկնարկեն հունիսի 15-ին՝ խմբային փուլի առաջին տուրում մրցելով Իսպանիայի հավաքականի դեմ:
Ընկերական խաղ
Խորվաթիա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 3-0 (տեսանյութ)
Լովրո Մայեր, 10, 45, Մարկո Պաշալիչ, 79