Ֆուտբոլի Խորվաթիայի ազգային հավաքականն ընկերական խաղում հյուրընկալվեց Պորտուգալիայի թիմին և հաղթեց 2-1 հաշվով:
Լիսաբոնում կայացած խաղում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի կազմում գոլի հեղինակ դարձան թիմի ավագ, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ու իսպանական «Օսասունայի» հարձակվող Անտե Բուդիմիրը:
Պորտուգալացիների գոլը խփեց անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան:
Խորվաթիայի հավաքականը հունիսի 15-ին Իսպանիայի դեմ խաղով կմեկնարկի Եվրո-2024-ում: Պորտուգալացիները հունիսի 11-ին ևս մեկ ընկերական խաղ կանցկացնեն՝ ընդունելով Իռլանդիային: Այդ խաղից մեկ շաբաթ անց Ռոբերտո Մարտինեսի գլխավորած հավաքականն առաջին խաղը կանցկացնի Եվրո-2024-ում՝ մրցելով Չեխիայի թիմի դեմ:
Ընկերական խաղ
Պորտուգալիա - Խորվաթիա՝ 1-2 (տեսանյութ)
Դիոգու Ժոտա, 48 - Լուկա Մոդրիչ, 8 (11մ), Անտե Բուդիմիր, 56