Logo

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչը` Իտալիայի դեմ կայանալիք հանդիպման մասին

11:20 / 24.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Խորվաթիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է Եվրո-2024-ի երրորդ տուրում գործող չեմպիոն Իտալիայի դեմ կայանալիք հանդիպման մասին։

«Մեզ համար սա հերթական պատմական հանդիպումն է։ Պատրաստ ենք և վստահ ենք, որ ամեն ինչ լավ կավարտվի։ Մենք գիտակցում ենք, որ մեզ համար փլեյ-օֆֆն արդեն սկսվել է։ Միայն հաղթանակ է անհրաժեշտ։ 3 միավորը կօգնի մեզ շարունակել պայքարը։ Յուրաքանչյուր այլ արդյունք մեզ կուղարկի տուն։ Չենք ուզում պայքարից դուրս մնալ այսքան շուտ»,- խորվաթ մասնագետի մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

ԱԱ-2024-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը Եվրոպայի առաջնության մեկնարկային երկու խաղում վաստակել է միայն 1 միավոր և B խմբում վերջին տեղում է։ Երրորդ տուրում խորվաթները հունիսի 24-ին մրցելու են խմբում երեք միավորով երկրորդ տեղը զբաղեցնող Իտալիայի հավաքականի դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ