Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 10 տուր
14 Նոյեմբեր 2021 - 18:00
Խորվաթիա
Ռուսաստան
1 - 0 Ֆյոդոր Կուդրյաշով (ինքնագոլ) - 81`
10 տուրերից հետո վաստակած 23 միավորով Խորվաթիան հաղթում է H խմբի մրցաշարային աղյուսակում։ Ռուսաստանը 22 միավորով 2-րդն է։
Այսպիսով, Խորվաթիայի հավաքականը ԱԱ 2022-ի եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճում, իսկ Ռուսաստանի հավաքականն ուղեգրիր ստանալու համար պետք է մասնակցի անցումային խաղերի։
Ռուսաստանի հավաքականը 2009 թվականից ի վեր առաջին անգամ է մասնակցելու Աշխարհի առաջնության անցումային խաղերի։
Այդ ժամանակ թիմը Գուս Հիդինգն էր ղեկավարում, երբ Ռուսաստանի հավաքականը երկու խաղերի արդյունքում զիջել էր Սլովենիային ու չէր նվաճել ուղեգիր։
Խորվաթիան, իր հերթին, 6-րդ անգամ կմասնակցի Աշխարհի առաջնությանը։ 1998 թվականին մրցաշարում կայացած նորամուտից հետո նրանք միայն մեկ անգամ չեն կարողացել դուրս գալ մրցաշարի եզրափակիչ փուլ։