Logo

Խորվաթիան հաղթեց Լատվիային, Հայաստանը կորցրեց եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերը

23:13 / 18.11.2023Ֆուտբոլ
null

Ռիգայում կայացել է Եվրո-2024-ի որակավորման փուլի Լատվիա – Խորվաթիա հանդիպումը: Զլատկո Դալիչի թիմն արտագնա հաղթանակի է հասել 2:0 հաշվով:

Խաղի մեկնարկում Լովրո Մայերը բացել է հաշիվը, իսկ 9 րոպե անց նրա փոխանցումից հետո Անդրեյ Կրամարիչը կրկնապատկել է հաշիվը:

D խմբում Խորվաթիան վաստակեց 13 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ: Ուելսը 11 միավորով երրորդն է: Խորվաթների հաղթանակից հետո 8 միավոր ունեցող Հայաստանի հավաքականը կորցրեց եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերը:

Նոյեմբերի 21-ին կկայանա Խորվաթիա - Հայաստան վերջին տուրի հանդիպումը։

Եվրո-2024, որակավորման փուլ, D խումբ

Լատվիա – Խորվաթիա՝ 0:2

Լովրո Մայեր, 7, Անդրեյ Կրամարիչ, 16

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա