Խորեն Ծատուրյանը ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել Դուբայում ընթացող պարածանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում։
49 կգ քաշային կարգում հայ մարզիկն առաջին տեղն է գրավել ընդհանուր բարձրացրած քաշերի հաշվարկով, իսկ լավագույն բարձրացրած քաշ հաշվարկով երկրորդն էր։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Բաբայանը գրավել է 4-րդ տեղը։
Օգոստոսի 23-ին հայ մարզիկները կմասնակցեն մեծահասակների ԱԱ-ին։