Logo

Խորեն Բայրամյանը՝ «Զենիթին» 0-5 հաշվով պարտվելուց հետո. «Պետք է տխրենք մեկ օր»

14:12 / 04.08.2024Ֆուտբոլ
null

«Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի արտագնա խաղում գործող չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» 0-5 հաշվով պարտվելու մասին:

«Պետք է տխրենք մեկ օր: Պրոֆեսիոնալ մարզիկներ ենք, պետք է հասկանանք, թե ինչու է դա տեղի ունեցել և շտկենք սխալները:

Մարզիչները մեզ կասեն, թե ինչն է սխալ, և մենք առաջ կգնանք։ Եթե ​​հիմա մեր գլխին մոխիր ցանենք, արդյունքը միայն կվատթարանա։

Մեր թիմը շատ բանի միջով է անցել, այնպես որ, եթե ճիշտ եզրակացություններ անենք, ամեն ինչ լավ կլինի»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:

Հիշեցնենք, որ «Զենիթի» դեմ խաղում Բայրամյանը խաղադաշտ էր դուրս եկել 90-րդ րոպեին: «Ռոստովը» երեք խաղից հետո չորս միավորով 6-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ