Logo

Խորեն Բայրամյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

17:16 / 27.11.2023Ֆուտբոլ
Խորեն Բայրամյան-2023

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է «Նիժնի Նովգորոդի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի հանդիպման (1-0) լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Բայրամյանը խաղադաշտ էր դուրս եկել ռոստովցիների մեկնարկային կազմում ու խաղացել առանց փոխարինման։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հյուրերի կազմում փոխարինման էր մտել ընդմիջմանը։

«Նիժնի Նովգորոդը» 21 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Ռոստովը» հետ է մեկ միավոր և 10-րդն է։

Հիշեցնենք, որ Խորեն Բայրամյանը չի հրավիրվել Հայաստանի հավաքականի նախորդ մի քանի հավաքներին։

 Խորեն Բայրամյան

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա