Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2021 թ. քվեարկության արդյունքները:
Հավաքելով 90 միավոր՝ 2021 թ. լավագույն մարզիչ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որն արժանանում է այդ կոչմանը երկրորդ տարին անընդմեջ:
54 միավորով երկրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:
45 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
VNews.am-ը մասնակցել է քվեարկությանը՝ 1-ին հորիզոնականում նշելով Խոակին Կապառոսին, 2-րդ տեղում՝ Դմիտրի Գունկոյին, 3-րդ տեղում՝ Եղիշե Մելիքյանին:
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները