Logo

Խոակին Կապառոսը չորրորդ անգամ գլխավորեց «Սևիլիան»

16:35 / 13.04.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Խոակին Կապառոսն իր կարիերայում չորրորդ անգամ նշանակվեց իսպանական «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը «Սևիլիան» կգլխավորի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

69-ամյա Կապառոսը «Սևիլիան» մարզել է 2019 թվականի մարտ-հունիս, 2018-ի ապրիլ-հունիս, 2000-2005 թվականներին, իսկ 2018-2019 թվականներին զբաղեցրել է նաև սպորտային տնօրենի պաշտոնը: Իսպանացին Հայաստանի ազգային հավաքականը գլխավորել է 2020-2022 թվականներին:

Ավելի վաղ «Սևիլիան» Լա լիգայում չորս անընդմեջ պարտությունից հետո գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Խավյեր Գարսիա Պիմենտային:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ