
տուր
01 Հունվար 1970 - 21:52
- 
Իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքականի 3-րդ գլխավոր մարզիչն էր, որ այդ պաշտոնում նորամուտը նշեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ կայացած խաղում: Նա արժանացավ Հայաստանի հավաքականի նախկին մարզիչներ Բեռնար Կազոնիի և Հենկ Վիսմանի տխուր ճակատագրին, որոնք ևս իրենց նորամուտի խաղում պարտվել էին մակեդոնացիներին:
Անկեղծ ասած, հիասթափեցնող էր ոչ այնքան կրած պարտությունը, որքան մեր ֆուտբոլիստների ցուցադրած անկազմակերպ ու անբովանդակ խաղը (հատկապես առաջին խաղակեսում), ինչը լուրջ մտորումների առիթ է տալիս: Անհասկանալի էր նաև հավաքականի մեկնարկային կազմի ընտրությունը:

Կապառոս. «Գոհ եմ իմ ֆուտբոլիստներից. հեշտ չէր խաղալ այսպիսի պայմաններում»
Հիշեցնենք, որ ֆրանսիացի Բեռնար Կազոնին և հոլանդացի Հենկ Վիսմանն իրենց նորամուտը Հայաստանի հավաքականում նշել էին ընտրական մեկ մրցաշարի՝ 2006թ. աշխարհի առաջնության ընտրական մրցախաղերում:
Ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականը սկսել էր Բեռնար Կազոնիի գլխավորությամբ՝ մեկնարկային տուրում Սկոպյեում 0-3 հաշվով պարտվելով մակեդոնացիներին: Իսկ ահա մրցաշարի 8-րդ տուրում Երևանում մակեդոնացիների հետ կայացած պատասխան խաղում ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր նորամուտն էր նշել Հենկ Վիսմանը: Այդ խաղում մեր ընտրանին պարտվել էր 1-2 հաշվով:
Կապառոսը ՀՀ հավաքականի անցկացրած 212 հանդիպումներում մեր ընտրանու ղեկը ստանձնած 20-րդ մարզիչն ու օտարերկրացի 9-րդ մասնագետն էր: Միայն Սուրեն Բարսեղյանին, Անդրանիկ Ադամյանին, Միխայ Ստոյկիցային, Յան Պոուլսենին, Բեռնար Շալանդին և Արթուր Պետրոսյանին է հաջողվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը հաղթանակով նշել: Ընդ որում Միխայ Ստոյկիցային և Արթուր Պետրոսյանին դա հաջողվել է ընտրական մրցախաղում:

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ հավաքականի մարզիչների նորամուտի խաղերը:
| Մարզիչներ | Ամսաթիվ | Մրցավայր | Մրցակից | Հաշիվ | Մրցաշ. |
| 1. Էդուարդ Մարգարով | 14.10.1992 | Երևան | Մոլդովա | 0-0 | Ը |
| 2. Սամվել Դարբինյան | 26.04.1995 | Երևան | Իսպանիա | 0-2 | ԵԱ |
| 3. Խորեն Հովհաննիսյան | 20.06.1996 | Լիմա | Պերու | 0-4 | Ը |
| 4. Սուրեն Բարսեղյան | 18.08.1998 | Աբովյան | Լիբանան | 1-0 | Ը |
| 5. Վարուժան Սուքիասյան | 09.01.2000 | Լոս Անջելես | Գվատեմալա | 1-1 | Ը |
| 6. Անդրանիկ Ադամյան | 07.06.2002 | Անդորրա լա Վիլա | Անդորրա | 2-0 | Ը |
| 7. Օսկար Լոպես | 07.09.2002 | Երևան | Ուկրաինա | 2-2 | ԵԱ |
| 8. Միխայ Ստոյկիցա | 29.03.2003 | Երևան | Հս. Իռլանդիա | 1-0 | ԵԱ |
| 9. Բեռնար Կազոնի | 18.08.2004 | Սկոպյե | Մակեդոնիա | 0-3 | ԱԱ |
| 10. Հենկ Վիսման | 04.06.2005 | Երևան | Մակեդոնիա | 1-2 | ԱԱ |
| 11. Իան Պորտերֆիլդ | 06.09.2006 | Երևան | Բելգիա | 0-1 | ԵԱ |
| 12. Թոմ Ջոնս | 08.09.2007 | Ախնա | Կիպրոս | 1-3 | Ը |
| 13. Վարդան Մինասյան | 17.11.2007 | Լեյրիա | Պորտուգալիա | 0-1 | ԵԱ |
| 14. Յան Պոուլսեն | 02.02.2008 | Ատտարդ | Մալթա | 1-0 | Ը |
| 15. Բեռնար Շալանդ | 27.05.2014 | Կարուժ | ԱՄԷ | 4-3 | Ը |
| 16. Սարգիս Հովսեփյան | 13.06.2015 | Երևան | Պորտուգալիա | 2-3 | ԵԱ |
| 17. Արթուր Պետրոսյան | 11.11.2016 | Երևան | Չեռնոգորիա | 3-2 | ԱԱ |
| 18. Արմեն Գյուլբուդաղյանց | 13.10.2018 | Երևան | Ջիբրալթար | 0-1 | ԱԼ |
| 19. Աբրահամ Խաշմանյան | 15.11.2019 | Երևան | Հունաստան | 0-1 | ԵԱ |
| 20. Խոակին Կապառոս | 05.09.2020 | Սկոպյե | Հս. Մակեդոնիա | 1-2 | ԱԼ |
Գլխավոր լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
