Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիայի նորամուտի մասին, հաղորդում է Onze Mondial-ը: 23-ամյա ֆուտբոլիստը նորամուտի խաղում գոլային փոխանցում էր կատարել, ՊՍԺ-ն 1-1 հաշիվն էր գրանցել «Ռեյմսի» հետ:
«Ծանր հանդիպում էր նորամուտի համար: Խվիչան լավ խաղ ցուցադրեց, խաղադաշտ մտցրեց կրեատիվ։ Կվարացխելիան սկսում է ընդհանուր լեզու գտնել թիմակիցների հետ և ծանոթանում է տնային ստադիոնին։ Սա գործակցության միայն սկիզբն է։ Հուսով ենք, որ հաջող կլինի»,- ասել է իսպանացի մասնագետը:
Կվարացխելիան իտալական «Նապոլիից» է տեղափոխվել փարիզյան գրանդ, որի հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր: