«Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է Իտալիայի Ա սերիայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը:
Նախորդ ամիս 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 3 հանդիպման, դարձել է 2 գոլի և 1 ասիստի հեղինակ:
Սեպտեմբերի լավագույն ֆուբոլիստի քվեարկության արդյունքում Կվարացխելիան առաջ է անցել Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի պաշտպան Գլեյսոն Բրեմերից, «Բոլոնիայի» արգենտինացի հարձակվող Սանտյագո Կաստրոյից, «Կոմոյի» իտալացի ռմբարկու Պատրիկ Կուտրոնեից, «Ինտերի» լատերալ Ֆեդերիկո Դի Մարկոյից և «Միլանի» ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ա սերիայի ամսվա լավագույն մարզիչ էր ճանաչվել «Նապոլին» գլխավորող Անտոնիո Կոնտեն: