Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Նապոլին» այսօր երեկոյան կհյուրընկալի Մադրիդի «Ռեալին»։
Խաղից առաջ իր տպավորություններով է կիսվել իտալական ակումբի վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան։
«Փոքր ժամանակ «Ռեալի» խաղերը նայում էի հեռուստացույցով, իսկ այսօր նրանք իմ մրցակիցներն են։ Հնարավոր չէ չուրախանալ այս առիթով։ Հետևում էի «Ռեալի» ֆուտբոլիստներին, փորձում էի կրկնել այն հնարքները, որոնք նրանք էին կատարում խաղադաշտում։
«Ռեալի» ֆուտբոլիստները միշտ ոգևորել են ինձ։ Երբեք չէի կարող պատկերացնել, որ մի օր այս ակումբի մասին կխոսեմ որպես մրցակից։ Մենք հարգում ենք առաջիկա մրցակցին, բայց չենք վախենում «Ռեալի» ֆուտբոլիստներից։ Մենք Իտալիայի չոմպիոնն ենք և ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար»,- Խվիչայի խոսքերն է մեջբերում AS-ը։