Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն իր դստերն օգնել է ազատվել շարժվող կաթնատամից։ 30-ամյա ֆուտբոլիստի կինը տեսանյութ է հրապարակել սոցցանցերում։
«Այսպես է ընկնում ատամը, երբ հայրիկը ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանն է և ահա, թե ինչով է այդ ամենն ավարտվում:
Հ.գ. Նինան ճակատով պաշտպանեց սեփական դարպասը»,- ինստագրամյան էջում հրապարակած տեսանյութը վերնագրել է Խորեն Բայրամյանի կինը:
Ֆուտբոլիստը կրտսեր դստեր Եվայի շարժվող կաթնատամը թելով կապել է գնդակին, որը հարվածով ուղարկել է ավագ դստեր Նինայի «պաշտպանած դարպասը»: Բայրամյանի հարվածից հետո գնդակը դիպել է ավագ դստեր ճակատին: