Պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը երկարաձգել է պայմանագրի ժամկետը Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Ուրուգվայցի պաշտպանը 2013 թվականի ապրիլին է 18 տարեկանում տեղափոխվել մադրիդյան գրանդ, իսկ վերջինիս կազմում նորամուտը նշել է նույն թվականի սեպտեմբերին «Ալմերիայի» դեմ խաղում։
28-ամյա Խոսե Մարիա Խիմենեսը «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է 290 հանդիպման, խփել 12 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում։ Ընթացիկ մրցաշրջանում Ուրուգվայի ազգային հավաքականում 81 հանդիպման մասնակցած կենտրոնական պաշտպանը 4 խաղ է անցկացրել Լա Լիգայում, ևս մեկը՝ Չեմպիոնների լիգայում։