Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը խոսել է «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ Խուլիան Ալվարեսի` չեղարկված դարպասի գրավման մասին:
«Խոսքն աշխարհի չեմպիոնի, բազմաթիվ հանդիպումների թոհուբոհով անցած, հիասքանչ մակարդակի ֆուտբոլիստի մասին է։ Նրա հետ տեղի ունեցավ ֆուտբոլային դժբախտություն, որի մասին նույնիսկ պատկերացնելն անհնար էր։
Իհարկե, կատարվածը ցավեցրել է նրան, բայց չենք կասկածում, որ Ալվարեսն արագ կշրջի այս էջը։ Նա գիտի, որ կարող է հույս դնել բոլորի աջակցության վրա, քանի որ կատարվածը, այսպես ասած, ոչ սպորտային, անոմալ երևույթ էր։
Ինքս փորձում եմ ավելորդ մտքեր չկուտակել։ Ցանկանում եմ արագ մոռանալ դրա մասին, քանի որ կատարվածն արդեն անցյալում է։ Պետք է փորձել ապրել ներկայով։ Ներկան է կարևոր, ապագան հանելուկ է»,- ուրուգվայցի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ Ալվարեսը սայթաքելու պատճառով երկու ոտքով է հպվել գնդակին, ինչի պատճառով հանդիպման մրցավար Շիմոն Մարցինյակը չէր արձանագրել դարպասի գրավումը։