Logo

Խեսուս Նավասը 7 տարի անց կրկին հեռանում է «Սևիլիայից»

22:23 / 16.05.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Սևիլիայի» լեգենդ Խեսուս Նավասն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իսպանական ակումբից, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը:

38-ամյա իսպանացի պաշտպանը 2017 թվականի օգոստոսին էր վերադարձել անդալուզական ակումբ: Նավասը «Սևիլիայի» սան է, գլխավոր թիմում խաղացել էր նաև 2004-2013 թվականներին: 

Ընդհանուր առմամբ՝ «Սևիլիայի» ավագը 688 խաղ է անցկացրել թիմի կազմում, դարձել 39 գոլի և 119 գոլային փոխանցման հեղինակ: Նավասը «Սևիլիայի» հետ չորս անգամ հաղթել է Եվրոպա լիգայում, երկու անգամ՝ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկությունում և մեկ անգամ նվաճել երկրի Սուպերգավաթը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2013-2017 թվականներին էլ խաղացել է անգլիական «Մանչեսթեր Սիթիում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա