Ամստերդամի «Այաքսի» արգենտինացի դարպասապահ Խերոնիմո Ռուլին խաղադաշտից կբացակայի առնվազն մինչև ձմեռային դադար, հաղորդում է նիդերլանդական ակումբի կայքը:
31-ամյա դարպասապահն աջ ուսի վնասվածք է ստացել «Հերակլեսի» դեմ Նիդերլանդների առաջնության առաջին տուրի խաղում (4-1)՝ մրցակցի հարձակվողի հետ պայքարում: Ռուլին չի կարողացել շարունակել հանդիպումն ու փոխարինվել է 32-րդ րոպեին:
Բուժզննումից պարզ է դարձել, որ արգենտինացի դարպասապահը վիրահատության կարիք ունի:
«Այաքս» - «Հերակլես» խաղի տեսությունը


