Logo

Խերարդո Մարտինոն հաստատել է՝ կարող է գլխավորել «Ինտեր Մայամին»

17:20 / 25.06.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հաստատել է, որ կարող է գլխավորել ամերիկյան «Ինտեր Մայամին»:

«Մենք բանակցություններ ենք վարում «Ինտեր Մայամիի» հետ»,- ասել է Մարտինոն Goal.com-ի հետ զրույցում: Ավելի վաղ MLS-ի թիմը համալրել էին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին և իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը:

Հիշեցնենք, որ 60-ամյա Խերարդո Մարտինոն գործազուրկ է 2022 թվականի նոյեմբերից, երբ հեռացել էր Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ