Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովը հսկայական աշխատավարձով առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, բայց մերժել է, տեղեկացնում է sport-express.ru-ն:
«Ալեքսեյը մերժել է Սաուդյան Արաբիայից ամսական 10 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկը: Տարեկան դա կազմում է 120 միլիոն եվրո: Բայց Բատրակովի համար կարևոր է ֆուտբոլ խաղալ, ոչ թե «կարիերան ավարտել»:
Նա 20 տարեկան է և հասկանում է, որ փողերը չեն իշխում: Այժմ եվրոպական 10-ից ավելի ակումբ ցանկանում է ձեռք բերել Բատրակովին»,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Վադիմ Շպինևը:


