Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրան գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» ու «Պարի Սեն-Ժերմենի» մասին, հաղորդում է Goal-ը:
««Բարսելոնան ու ՊՍԺ-ն այժմ Եվրոպայում գերազանցում են բոլորին:
Հանսի Ֆլիկը վերահսկում է ամեն ինչ: Նա թիմին վստահություն է հաղորդել և աշխատող մարտավարություն առաջարկել»,- ասել է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը:
Կատալոնական ու փարիզյան թիմերը մոտ են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալուն: