Logo

Ղազախստանի գավաթ. «Ակժայիկը» Պետրոս Ավետիսյանի գոլի օգնությամբ եզրափակիչում է (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:53 / 19.10.2022Այլ մրցաշարեր
Պետրոս Ավետիսյան-Ակժայիկ

Ղազախստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Ուրալսկի «Ակժայիկը» Հայաստանի հավաքականի թեկնածու Պետրոս Ավետիսյանի գոլի օգնությամբ 5-3 հաշվով հաղթեց «Տարազին» և նվաճեց եզրափակիչի ուղեգիր:

26-ամյա կիսապաշտպան հանդիպման 38-րդ րոպեին աչքի ընկավ Զավեն Բադոյանի փոխանցումից հետո: 68-րդ րոպեին Ավետիսյանը զգուշացվեց դեղին քարտով, իսկ քիչ անց փոխարինվեց:

32-ամյա Զավեն Բադոյանը նույնպես խաղը սկսեց մեկնարկային րոպեներից և «Ակժայիկի» կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:

Պետրոս Ավետիսյանը «Ակժայիկի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցեց 19-րդ հանդիպմանը ու խփեց 5-րդ գոլը:

Ղազախստանի գավաթի եզրափակիչում «Ակժայիկն» ուժերը կչափի «Աստանա» - «Օրդաբասի» զույգի հաղթողի հետ:

Ղազախստանի գավաթ, կիսաեզրափակիչ 

«Ակժայիկ» - «Տարազ»՝ 5-3

Տոմա Տաբադաձե, 19, Պետրոս Ավետիսյան, 38, Ռաֆայել Սաբինո, 45, Արթուր Գազդանով, 78, Օրալխան Օմիրտաև, 82  - Մարատ Շախմետով, 75, Դաուրեն Ժումատ, 86, Մակսատ Ամիրխանով, 88

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ