Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը խոսել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասին:
«Ես ու Պերեսը տարբեր պատկերացումներ ունենք ֆուտբոլի մասին: Ֆլորենտինոն կարծում է, որ ամենուր ղեկավար է: «Ռեալի» համար նա լավն է, բայց ֆուտբոլի նկատմամբ նրա վերաբերմունքը սխալ է: Պերեսն իրեն Մեսիա է զգում»,- ասել է Տեբասը RTVE-ին:
61-ամյա պաշտոնյան նաև եսակենտրոն է անվանել «Արքայական ակումբի» նախագահին:
Հիշեցնենք, որ մադրիդյան գրանդը 18 միավորով 3-րդն է, սակայն այսօր «Ժիրոնային» հաղթելու դեպքում կգլխավորի աղյուսակը: