Logo

Խավիեր Տեբաս. «Մբապեն պետք է տեղափոխվի Իսպանիա»

16:30 / 20.03.2024Ֆուտբոլ
null

Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին:

««Ռեալը» ֆինանսական fair play-ի հետ խնդիրներ չունի, այնպես որ, հանգիստ կարող է իրագործել Կիլիան Մբապեի տրանսֆերային գործարքը: Ես չգիտեմ, թե ինչ գումարի մասին է խոսքը, բայց վստահ եմ, որ կողմերն արդեն վաղուց համաձայնության են եկել: Անգլիայի Պրեմիեր լիգան նույնպես հետաքրքրված է Մբապեով, սակայն անգլիական ակումբները ֆինանսական արդար խաղի հետ դեռ խնդիրներ ունեն լուծելու, մենք այդ ամենը տեսանք հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այնպես որ, Մբապեն պետք է մեկնի Իսպանիա, իսկ Իսպանիայում միակ տեղը, որտեղ նա կարող է տեղափոխվել, «Ռեալն» է»,- 61-ամյա ֆունկցիոների խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Մբապեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում հեռանալու է ՊՍԺ-ից:

Վերջերս Ելիսեյան պալատում տեղի ունեցած միջոցառման ժամանակ 25-ամյա ֆուտբոլիստը հերքել էր «Արքայական ակումբի» հետ համաձայնության հասնելու մասին լուրերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ