Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ակտիվացրել է նիդերլանդական ՊՍՎ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսի տրանսֆերը 6 միլիոն եվրոյով գնելու կետը, հաղորդում է լրագրող ու ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
20-ամյա ֆուտբոլիստն այս պահին մեկնում է Փարիզ՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելու: Եթե ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն կամ բրազիլացի հարձակվող Նեյմարը հեռանան ակումբից, ապա Սիմոնսը կմնա թիմում: Հակառակ դեպքում նա կարիերան վարձավճարով կշարունակի այլ թիմում:
Սիմոնսը 2019 թվականի հուլիսի 23-ին էր կատալոնական «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում խաղացել էր մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը:
2022/23 մրցաշրջանում Սիմոնսը ՊՍՎ-ի կազմում մասնակցել է 48 հանդիպման, դարձել 22 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 30 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:
Հիշեցնենք, որ Սիմոնսն ընդգրկվել է Golden Boy-2023-ի հաղթողի կոչման հավակնորդների ցանկում: