«Մանչեսթեր Յունայթեդը» Խավի Սիմոնսի տրանսֆերային իրավունքը գնելու համար շարունակում է շփումները «Լայպցիգի» հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Անգլիական ակումբի ներկայացուցիչները երկար ժամանակ է հետևում են նիդերլանդցու խաղին և նրան համարում են իր սերնդի լավագույն կիսապաշտպաններից մեկը:
«Լա Մասիայի» սանը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», սակայն կատալոնական ակումբը չի կարող գործարքն իրականացնել ֆինանսական խնդիրների պատճառով:
«Լայպցիգն» իր ֆուտբոլիստին պատրաստ է բաց թողնել առնվազն 60 միլիոն եվրոյի դիմաց:
Սիմոնսն այս մրցաշրջանում «Ցլերի» կազմում անցկացրել է 26 խաղ, խփել է 8 գոլ, կատարել 5 ասիստ: