Գերմանական «Լայպցիգը» դիտարկում է առաջիկա ամռանը նիդերլանդցի կիսապաշտպան Չավի Սիմոնսի տրանսֆերային իրավունքը վաճառելու տարբերակը, հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը:
«Ցլերը» մրցաշրջանի ավարտից հետո պատրաստ են բանակցություններ սկսել 70-80 միլիոն եվրոյի շուրջ:
Իրավիճակին հետևում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»:
21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027թ. հունիսի 31-ը ներառյալ: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Սիմոնսն անցկացրել է 11 խաղ, խփել է 4 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում: