«Կրասնոդարի» ղեկավարությունն առաջին անգամ մեկնաբանել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի շուրջ ստեղծված ռասիստական սկանդալը, հայտնում է Чемпионат-ը։
«Մենք բազմազգ թիմ ենք, որտեղ ընդգրկված են տարբեր երկրներից, տարբեր կրոնական պատկանելիություն ունեցող և բազում լեզուներով խոսող խաղացողներ։ Ռասիզմը պարզապես անհնար է նման միջավայրում։
Էդուարդը թիմում է գրեթե 15 տարի, և ես նրան շատ լավ եմ ճանաչում։ Սպերցյանը գիտի` ինչպես միավորել տարբեր մարդկանց և ստեղծել փոխադարձ հարգանքի մթնոլորտ։ Դրա համար էլ նա երիտասարդ տարիքում նշանակվել է թիմի ավագ։
Մենք վստահ ենք նրա հարցում»,- ասել է Ռուսաստանի չեմպիոնի գործադիր տնօրեն Վլադիմիր Խաշիգը։
Կարդացեք նաև`


