Logo

Խամզաթ Չիմաևը` UFC-ի միջին քաշային կարգի չեմպիոն

10:22 / 17.08.2025Խառը մենամարտեր
null

Չեչեն մարտիկ Խամզաթ Չիմաևը UFC-ի միջին քաշային կարգի նոր չեմպիոնն է:

ԱՄԷ-ն ներկայացնող մարտիկը UFC 319-ի գլխավոր մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Դրիկուս դյու Պլեսիին, որից էլ «խլել» է չեմպիոնական գոտին:

31-ամյա Չիմաևն անպարտելի է օկտագոնում, ունի 15 հաղթանակ: Դյու Պլեսին գրանցել է 23 հաղթանակ և 3 պարտություն:

Տիտղոսային մենամարտի ժամանակ Չիմաևի կողքին է եղել հայ մարտիկ Արման Ծառուկյանը, որն ընկերոջ հաղթանակից հետո բարձրացել է օկտագոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ