Չեչեն մարտիկ Խամզաթ Չիմաևը UFC-ի միջին քաշային կարգի նոր չեմպիոնն է:
ԱՄԷ-ն ներկայացնող մարտիկը UFC 319-ի գլխավոր մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Դրիկուս դյու Պլեսիին, որից էլ «խլել» է չեմպիոնական գոտին:
31-ամյա Չիմաևն անպարտելի է օկտագոնում, ունի 15 հաղթանակ: Դյու Պլեսին գրանցել է 23 հաղթանակ և 3 պարտություն:
Տիտղոսային մենամարտի ժամանակ Չիմաևի կողքին է եղել հայ մարտիկ Արման Ծառուկյանը, որն ընկերոջ հաղթանակից հետո բարձրացել է օկտագոն:


