UFC-ի անպատելի մարտիկ, Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող Խամզաթ Չիմաևը Կամարու Ուսմանի հետ մենամարտում հաղթանակից հետո սոցցանցերում հրապարակել է տեսահոլովակ, որտեղ նշում է, որ իր հարազատներն իրեն խելագար են անվանում:
«Ինձ մտերիմ մարդիկ ասում են՝ դու խենթ ես: Ա՛յո, ես խելագար եմ, ուզում եմ խենթ լինել: Ես ուզում եմ գումար վաստակել, ուզում եմ տարբերվել: Ես չեմ ուզում լինել քեզ նման: Ես ուրիշ կենդանի եմ, տեսնում ես, ես քեզ նման չեմ։ Ես բոլորին ցույց կտամ, որ աշխարհի ամենաուժեղ մարտիկն եմ»,- ասել է Խամզաթը։
Հիշեցնենք, որ Չիմաևն ու Ուսմանը մենամարտել էին հոկտեմբերի 21-ին: Միջին քաշային կարգում հանդես եկող մարտիկների հանդիպումը կայացավ Աբու Դաբիում և ավարտվեց Խամզաթ Չիմաևի հաղթանակով: