Logo

Խամեսը «Միլանու՞մ»․ իտալական ակումբում որոշում են կայացրել

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 11.08.2021ՍՊՈՐՏ
james scaled - Խամեսը «Միլանու՞մ»․ իտալական ակումբում որոշում են կայացրել

«Միլանը» շարունակում է նոր կիսապաշտպանի փնտրտուքները։ Այս մասին հաղորդում է Tuttosport-ը։

«Ռոսոներիները» հետաքրքրված էին «Էվերթոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով, սակայն աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը հրաժարվել է Խամեսին գնելու մտքից։

Խամեսի ապագան անորոշ է մնում Կառլո Անչելոտիի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո։ Հենց իտալացի մասնագետն էր կոչ արել ակումբի ղեկավարությանը գնել կոլումբիացու տրանսֆերը։

Խամեսը 2020 թվականից է խաղում «Էվերթոնում»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ