
տուր
01 Հունվար 1970 - 19:54
- - 

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը որոշում է կայացրել մերժել «Նյուքասլ Յունայթեդին» ու տեղափոխվել «Ատլետիկո», այս տեղեկությունը հայտնի է դարձել Mundo Deportivo-ին։
Մադրիդյան մյուս ակումբի ղեկավարությունը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում 28-ամյա ֆուտբոլիստի ծառայությունների նկատմամբ, սակայն պարզ չէ՝ արդյոք նրանք կկարողանան վճարել «Արքայական ակումբի» պահանջած գումարը։
Խամեսի գործակալն էլ, իր հերթին, արդեն կապ է հաստատել «հնդկացիների» հետ՝ հնարավոր գործարքի քննարկան համար։
Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում կոլումբիացին մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Զիդանը շարունակում է չվստահել խաղացողին։

