Բրազիլական «Սան Պաուլոյի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ է Եվրոպա վերադառնալուն։
El Partidazo de COPE-ն տեղեկացնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագրի առաջարկ է ստացել իսպանական «Սելտայից»։ Բացի Վիգոն ներկայացնող թիմից, Խամեսի ծառայություններով հետաքրքրված են նաև իսպանական «Բետիսն» ու «Վիլյառեալը»։
Խամես Ռոդրիգեսը 2014-2020 թվականներին հանդես է եկել Լա լիգայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալի» կազմում։ Եվրոպայում նրա վերջին ակումբը եղել է հունական «Օլիմպիակոսը»։
Հիշեցնենք, որ վերջերս Ռոդրիգեսը մասնակցել էր Ամերիկայի գավաթի խաղարկությանը, Կոլումբիայի հավաքականի հետ հասել եզրափակիչ ու ճանաչվել մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։


