Logo

Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել Մեքսիկայում

14:59 / 22.12.2024Ֆուտբոլ
null

Իսպանական «Ռայո Վալյեկանոյի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է տեղափոխվել մեքսիկական «Ամերիկա» ակումբ: Տեղեկությունը հայտնել է մեքսիկացի մարզական մեկնաբան Ֆրանսիսկո Խավիեր Գոնսալեսը:

«Շշուկներ կան, որ «Ամերիկան» կարող է ձեռք բերել Ռոդրիգեսի տրանսֆերային իրավունքը: Հնարավոր գործարքը դեռևս խոսակցությունների մակարդակում է»,- Գոնսալեսի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը «Ռայո Վալյեկանո» է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում։ Ռոդրիգեսն ամռանը ճանաչվել էր Ամերիկայի գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման, դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Նախկինում կոլումբացին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում» և Մյունխենի «Բավարիայում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա