Կոլումբիայի հավաքականի ավագ և առաջատար Խամես Ռոդրիգեսն առաջին գոլն է խփել մեքսիկական «Լեոնի» կազմում:
33-ամյա կիսաապաշտպանը «Խուարեսի» դեմ Մեքսիկայի առաջնության երրորդ տուրի տնային խաղի 50-րդ րոպեին 11-մետրանոցից գրավել է մրցակցի դարպասը: Այս գոլը միակն է եղել խաղում:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» և Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստն օրեր առաջ էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Լեոն»: