Logo

Խամես Ռոդրիգեսի երկու ասիստն օգնել է «Լեոնին» հերթական հաղթանակը տանել

12:28 / 17.02.2025Ֆուտբոլ
null

«Լեոնի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը երկու ասիստ է կատարել Մեքսիկայի առաջնության 7-րդ տուրի «Աթլետիկո Սան Լուիսի» դեմ խաղում։

«Լեոնը» 19 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Աթլետիկո Սան Լուիսը» 3 միավորով նախավերջինն է` 17-րդը։

33-ամյա Ռոդրիգեսը հունվարին է ազատ գործակալի կարգավիճակում հեռացել իսպանական «Ռայո Վալյեկանոյից» ու տեղափոխվել «Լեոն»։ Նա նոր թիմում 6 խաղում 1 գոլ է խփել ու 4 արդյունավետ փեխանցում կատարել։

Մեքսիկայի առաջնություն, 7-րդ տուր

«Աթլետիկո Սան Լուիս» - «Լեոն»` 1-2

Սեբաստյան Սալե-Լամոնժ, 22 - Սթիվեն Մենդոսա, 2, Պոլ Բելոն, 87

Չիրացրած 11-մետրանոց` Սեբաստյան Սալե-Լամոնժ, 90+8 («Աթլետիկո Սան Լուիս»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ