Logo

Խամես. «Մեսին պետք է տեղափոխվի «Յուվենտուս» և խաղա Ռոնալդուի հետ»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 07.08.2021ՍՊՈՐՏ
3812840 2021 05 16T184604Z 1412069860 UP1EH5G1G4RBK RTRMADP 3 SOCCER ENGLAND EVE SHU REPORT - Խամես. «Մեսին պետք է տեղափոխվի «Յուվենտուս» և խաղա Ռոնալդուի հետ»

«Էվերտոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնան» լքած Լիոնել Մեսին պետք է տեղափոխվի «Յուվենտուս»։

«Մեսին պետք է տեղափոխվի «Յուվենտուս» ու խաղա Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Շատ երկրպագուներ երազում են տեսնել՝ ինչպես են այս երկու ֆուտբոլիստները միասին հանդես գալիս մի թիմում։

Հարկ է խոստովանել, որ ֆուտբոլը շատ է փոխվել, և Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալը ևս մեկ անգամ փաստում է դա»,- Ռոդրիգեսի խոսքերն է հաղորդում Marca-ն։

Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Մեսիին ձեռք բերելու գլխավոր թեկնածուն ՊՍԺ-ն է։ Փարիզյան ակումբը Մեսիին կառաջարկի 2 տարվա պայմանագիր՝ ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ