Logo

Խաչանովը` Օլիմպիական խաղերին չմասնակցելու որոշման մասին

00:53 / 04.07.2024Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 22-րդ ռակետ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու է որոշել չմասնակցել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին։

«Մի շարք պատճառներ կան։ Գլխավորն իմ ժամանակացույցն ու օրացույցն է։ Վնասվածքների պատճառով նախորդ տարի ամբողջ ամառ կորտ դուրս չեկա։ Այդ պատճառով այս անգամ ստիպված եղա նման բարդ որոշում կայացնել։ Ես որոշեցի, որ օրգանիզմիս համար անչափ բարդ կլիներ մեկ մրցաշարի համար խոտածածկից անցում կատարել գրունտի, իսկ հետո առանց լուրջ մարզումների միանգամից հարդի վրա հանդես գալ։ Ես մինչև հիմա խնդիրներ եմ ունենում նախկին վնասվածքներիս պատճառով։ Դա հիմնաքարային խնդիր է։ Պետք է շատ աշխատեմ ֆիզիոթերապևտի և ֆիզպատրաստության մարզչի հետ` այն լուծելու համար»,- 28-ամյա թենիսիստի խոսքը մեջբերում է Ubitennis-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) թույլատրել է ռուսաստանցի թենիսիստներին մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին։

Հիշեցնենք, որ Խաչանովը Տոկիոյում կայացած նախորդ Օլիմպիական խաղերում դարձել էր արծաթե մեդալակիր, եզրափակիչում պարտվել էր Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևին: Այս օրերին ռուսաստանցին մասնակցում է «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնին», որտեղ մեկնարկել է հաղթանակով։

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա