Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 13-րդ ռակետ Կարեն Խաչանովը հրաժարվել է մասնակցել փետրվարի 13-19-ը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում նախատեսված ATP-500 շարքի մրցաշարին, հայտնում է ATP-ի պաշտոնական կայքը:
26-ամյա թենիսիստին Ռոտերդամի մրցաշարում կփոխարինի ֆրանսիացի Բենժամեն Բոնզին:
Հիշեցնենք, որ Խաչանովը հունվարի 27-ին «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում պարտվել էր հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասին: Հայ թենիսիստը «Մեծ սաղավարտի» երկրորդ մրցաշարն անընդմեջ էր հասել կիսաեզրափակիչ: