Logo

Կարեն Խաչանովը չի մասնակցի Մարսելի մրցաշարին

14:40 / 15.02.2023Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չի մասնակցի Մարսելում անցկացվող մրցաշարին, հաղորդում է «Чемпионат»-ը:

Ավելի վաղ աշխարհի 13-րդ ռակետ Խաչանովը հրաժարվել էր մասնակցել նաև փետրվարի 13-ին մեկնարկած ATP-500 կարգի Ռոտերդամի մրցաշարին: Մրցաշարերին չմասնակցելու որոշման պատճառները հայտնի չեն:

Մարսելում ելույթ ունենալուց հրաժարվել է նաև ֆրանսիացի Գաել Մոնֆիսը։ Խաչանովին ու Մոնֆիսին կփոխարինեն ռուս Ռոման Սաֆիուլինն ու կանադացի Վաշեկ Պոսպիշիլը։

Հիշեցնենք, որ Խաչանովը հունվարի 27-ին «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում պարտվել էր հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասին: Հայ թենիսիստը «Մեծ սաղավարտի» երկրորդ մրցաշարն անընդմեջ էր հասել կիսաեզրափակիչ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ