Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը բռնի տեղահանված արցախահայերին օգնելու նպատակով ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում բարեգործական հանդիպում են անցկացրել:
Աշխարհի 15-րդ և 5-րդ ռակետները ցուցադրական մրցախաղն անցկացրել են Homenetmen Glendale Ararat թենիսի ակումբում։ Մրցախաղից հետո նրանք պատասխանել են երկրպագուների հարցերին:
Խաչանովը բոլոր ներկաներին նվերներ և ինքնագրեր է բաժանել: Ռուսաստանը ներկայացնող թենիսիստն արմատներով Արցախից է:


