Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում, հայտնում է Tennis.com-ը։
Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի հաղթական (6-4, 7-6) մրցախաղում տարած հաղթանակով։
Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի հաղթանակ։ Նման ցուցանիշ գրանցել են նաև Գրիգոր Դիմիտրովը (318), Դանիիլ Մեդվեդևը (309), Ալեքսանդր Զվերևը (289), Անդրեյ Ռուբլյովը (253), Դավիդ Գոֆենը (228), Թեյլոր Ֆրիցը (221), Ստեֆանոս Ցիցիպասը (219) և Ալեքս Դե Մինորը (212)։


