Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նշել է մանկության կուռքերին և պատմության լավագույն թենիսիստին:
«Մանկությանս կուռքերը Մարատ Սաֆինը և Խուան Մարտին դել Պոտրոն էին:
«Մեծ սաղավարտի» տիտղոսներով Նովակ Ջոկովիչն առաջ անցավ, բայց քանի դեռ Ռաֆայել Նադալը չի ավարտել մարզական կարիերան, նրան պետք չէ պայքարից դուրս թողնել: Ինձ համար պատմության լավագույն թենիսիստը Ռոջեր Ֆեդերերն է։ Նրա մոտ ամեն ինչ ստացվեց՝ մեծագույն թենիսիստ, ընտանիքի մարդ»,- աշխարհի 11-րդ ռակետի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:
Հիշեցնենք, որ լեգենդար շվեյցարացին նվաճել էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20 տիտղոս: 41-ամյա Ֆեդերերը մարզական կարիերան ավարտել էր նախորդ տարի:


