Logo

Խաչանով. «Երեք տեղից սուր ցավեր ունեմ»

13:11 / 03.11.2024Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է աջ ոտքի վնասվածքի մասին, որը ստացել է ֆրանսիացի Ուգո Ումբերի դեմ Փարիզում ընթացող «Մասթերսի» կիսաեզրափակիչում (7-6 (8-6), 4-6, 3-6):

«Վերջին երեք շաբաթվա ընթացքում ոչ մի հանգստյան օր չեմ ունեցել: Դեռ չգիտեմ, թե որն է խնդիրը։ Երեք տեղից սուր ցավ եմ զգում: Կիրակի կայցելեմ բժշկի՝ տեսնելու, թե որքան լուրջ է վնասվածքը։ Ես դեռ չգիտեմ։

Մի կողմից՝ շատ գոհ եմ նրանից, թե ինչպես եմ խաղացել, ինչպես եմ կռվել և ինչ եմ զգում: Մյուս կողմից, շատ տխուր է այսպես պայքարն ավարտելը. վնասվածք ստացա և մրցախաղի վերջում չկարողացա պայքարել։ Խառը զգացողություններ են»,- Խաչանովի խոսքը մեջբերում է L’Équipe-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ