Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մայիսի 13-ին Հռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչում ուժերը կչափի աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ:
Երրորդ շրջանում Խաչանովը պայքարից դուրս էր թողել Ֆրանչեսկո Պասարոյին, իսկ Ալկարասը՝ Լասլո Ջերեին:
Կարեն Խաչանով - Կառլոս Ալկարաս մրցախաղը ժամը 13:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
ATP «Մասթերս» շարքի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android):


